ՀՀ փոխչեմպիոն, գավաթակիր, սուպերգավթակիր Երևանի «Նոայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել է 44 -ամյա ռուսաստանցի մասնագետ Դմիտրի Գունկոն։ Այս մասին հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից: Նա այդ պաշտոնում կփոխարինի ակումբից հեռացած անցած մրցաշրջանի ՀՀառաջնության լավագույն մարզիչ ճանաչված Իգոր Պիկուշչակին: Գունկոն մարզել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Խիմկի» ակումբ,որը որտեղից պաշտոնանկ է արվել անբավարար արդյունքների պատճառով:
Լինելով Մոսկվայի «Սպարտակի» սան՝ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Դմիտրի Գունկոն երկար տարիներ աշխատել է ակումբի համակարգում, իսկ 2014 թվականին՝ մրցաշրջանի վերջնամասում, եղել է «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը։
Նոյեմբերի 5-ին Դմիտրի Գունկոն հանդիպել է «Նոա» ակումբի ֆուտբոլիսների ու աշխատակիցերի հետ, որից հետո կայացել է «Նոայի» առաջին մարզումը նրա գլխավորությամբ։
©2020 Armenian Soccer