Ժամանակին ՀՀ ազգային ընտրանու թեկնածու համարված ռուսաստանցի հայտնի պաշտպան Դենիս Թումասյան նշանակվել է ՌԴ ՖԱԼ-ի ընթացիկ առաջնությունում 26 տուրից հետո 33 միավորով 22 թիմերի պայքարում 13-րդ տեղը է զբաղեցնող Պեսչանոկոպսկոյի «Չայկա» ՖԱ-ի մարզական տնօրեն:
35-ամյա ճանաչված ֆուտբոլիստի հանդես եկած վերջին ակումբը հենց «Չայկան» է, որտեղ նա կենտրոնական պաշտպանի պարտականությունն էր կատարում և մասնակցել էր 17խաղի ու դարձել էր 1 գոլի հեղինակ: Նա «Չայկա» էր եկել Երևանի «Ալաշկերտից», որի կազմում էլ մասնակցել էր ՀՀառաջնության 11 խաղի ու 1 գոլ էր հեղինակել: Հայազգի ֆուտբոլիստն ելույթներ է ունենցել նաև ռուսական` «ՈՒֆա», Եկատրինբուրգի «Ուրալ», Մոսկվայի «Տորպեդո», Դոնի Ռոստովի ԲՄԱ , ֆիննական «Յարո» ակումբներում:
Վերջին շրջանում Թումասյանը ընդգրկված էր «Չայկայի» մարզչական շտաբում:
«Նոր պաշտոնը մեծ մարտահրավեր և պատասխանատվություն է ինձ համար», — իր նշանակումը մեկնաբանեց Դենիս Թումասյանը: — Ես զգում եմ ակումբի նախագահի վստահությունը, կաշխատեմ Անդրեյ Իվանովիչի վստահությունը արդարացնել: Աշխատանքը շատ հետաքրքիր է: Ես ուզում եմ զարգանալ այս ուղղությամբ: Հարցերի սպորտային բլոկում արդեն կան բազմաթիվ զարգացումներ, որոնք պետք է օգնեն ակումբին հասնել իր նպատակներին: Ես ամեն ջանք կգործադրեմ, որ օգտակար լինեմ «Չայկային»:
©2021 Armenian Soccer