Armenian Soccer
Armenian Soccer

Դեղին քարտի փոխարինում ու 30-ից 200 հազար տուգանքներ

Report

 

Անցնող շաբաթ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի փոխնախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ 4 կողմ և 0 դեմ ձայներով ընդունեց, որ ՀՊԼ 5-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղում մրցավար Արտեմ Գասպարյանը 55-դ րոպեին սխալմամբ դեղին քարտ է ցույց տվել Ֆուրջել Նարսինգին՝ Վբեմայեր Անգուլոյի փոխարենը: Արդյունքում՝ որոշվեց Ֆուրջել Նարսինգի զգուշացումը հանել և նշանակել Վբեյմար Անգուլոյին։

 

Կրկին 4 կողմ ու 0 դեմ քվեներով 6-րդ տուրի «Վան»-«Արարատ-Արմենիա» խաղում «Վան» թիմի ֆուտբոլիստ Արգիշտի Պետրոսյանի դրսևորած բռնարարքի պատճառով ֆուտբոլիստին որակազրկել 2 խաղով, իսկ «ՖԱ Վան ՀԿ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100.000 ՀՀ դրամի չափով։ Նույն խաղում «Արարատ-Արմենիա» թիմի մարզիչ Դմիտրի Կուդրյաշովի բռնարարքի համար վերջինիս որակազրկել 3 խաղով և «Արարատ-Արմենիա» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100.000 ՀՀ դրամի չափով։

 

ՀՊԼ 5-րդ տուրի մեկ այլ՝ . «Արարատ»-«Ալաշկերտ» խաղում «Արարատի» ֆուտբոլիստ Սերժ Դեբլեի կողմից մրցավարի հասցեին վիրավորանք հղելու համար 4 կողմ և 0 դեմ ձայներով կոմիտեն որոշեց Դեբլեին որակազրկել 17.09.2021թ. մինչև 19.10.2021թ. ներառյալ, իսկ «Արարատ ՖԱ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200․000 ՀՀ դրամի չափով:

 

Եվ վերջապես 5-րդ տուրի «Նորավանք»-«Նոա» խաղում հյուր թիմի երկրպագուների կողմից թիմի գոլից հետո (90+3՛) պայթուցիկ պայթեցնելու դրվագի վերաբերյալ կոմիտեն կրկին 4 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց «Նոա ՖԱ ՀԿ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝ 50․000 ՀՀ դրամի չափով, իսկ «Նորավանք ՍԱ ՍՊԸ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի՝ 30․000 ՀՀ դրամի չափով:

 

 

©2021 Armenian Soccer