ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կպատասխանի լրագրողների հարցերին:
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, ՀՖՖ նախագահի հեռավար մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին՝ ՀՖՖ գրասենյակում, և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում, ինպես նաև ՀՖՖ յութուբյան ալիքով։ Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև դեկտեմբերի 4-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն և լրատվամիջոցի անուն։ Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել ոչ ավել, քան երկու հարց: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:
©2020 Armenian Soccer