Armenian Soccer
Armenian Soccer

Դեբլեն ու Սիլուեն հեռացան «Արարատից»

Երևանի «Արարատից» հեռացել են հարձակվողներ Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:

Երկու ֆուտբոլիստն էլ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էին միացել «Արարատին»:

Սիլուեն թիմի կազմում մասնակցել է 15 խաղի և դարձել է 6 գոլի հեղինակ, իսկ Դեբլեն 14 խաղում 14 գոլի հեղինակ է դարձել:

 

©2022 Armenian Soccer