Դարպասապահ Գոռ Մանուկյանը տեղափոխվել է Վանաձորի «Լոռի»:Այս մասին իրազեկում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից:Նա փետրվարի 18-ին պայմանագիր է կնքել այդ ակումբի հետ:
Ներկայումս 75 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Մանուկյանը Երևանի «Փյունիկի» սան է, որտեղ անցկացրել է կարիերայի մեծ մասը։ Հանդես է եկել նաև «Ալաշկերտում»։
27-ամյա դարպասապահը Հայաստանի չեմպիոն է, եռակի գավաթակիր և սուպերգավաթակիր։
Մանուկյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ19, Մ21 և ազգային հավաքականներում։
©2021 Armenian Soccer