Երևանում Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մայիսի 25-ին տեղի ունեցավ վերսկսված ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի վերջին հանդիպումը, որտեղ «Արարատը» նվազագույն՝1:0 հաշվով հաղթեց «Ուրարտուին»: Համառ ու հավասար պայքարում ընթացած խաղում միակ ու հաղթական գոլը 54-րդ րոպեին հեղինակեց «Արարատի» ավագ Դավիթ Խուրցիձեն: Հարկ է նշել , որ դարձյալ մտահոգող էր այն,որ երկու թիմերի մեկնարկային կազմերում խաղադաշտ մտած 22 ֆուտբոլիստներից միայն 4-ին էին հայազգի խաղացողներ:Ընդ որում «Արարատի» մեկնարկային կազմի 11 խաղացողներից միայն Զավեն Բադոյանն էր հայաստանցի, «Ուրարտուի» կազմում՝ Արսեն Բեգլարյանը, Հակոբ Հակոբյան(ա)և Կարեն Մելքոնյանը:Այս խաղում թիմերը հանդես եկան առանց գլխավոր մարզիչների, քանի որ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կալիվանովն, ոչ էլ Ուրարտուի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանից դեռ չեն վերադարձել: «Ուրարտուն« ասպարեզ էր ելել գլխավոր մարզչի օգնական Արսեն Պետրոսյանի, «Արարատը»՝ Արա Աբրահամյանի ղեկավարությամբ: Տեղին է նշել ,որ հանդիպման գլխավոր մրցավար Շահեն Աղայանը «Արարատի» խաղացողներին 6 դեղին քարտ ցույց տվեց, մինչդեռ «Ուրարատի» ոչ մի խաղացող նման զգուշացման չարժանացավ:
Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակած 31 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Ուրարտուն» 23 միավորով մնաց 8-րդ տեղում:
©2020 Armenian Soccer