ՀՀ պրիմեր լիգային ընթացիկ առաջնության 2 –րդ հատվածին նախապատրատվող Հհեռատակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» փետրվարի 14-ին Երևանում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընթացած տուգողկան գտողկան խաղում մրցեց ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատարներից մեկի`«Վեստ-Արմենիայի» հետ ու հաղթեց 3:0 հաշվով: Աբրահամ Խաշմանյանի ղեկավարած թիմի կազմում դուբլ ձևակերպեց նորեկներից` Դեյան Բոլյևիչը, ևս մեկ գոլ էլ հեղինակեց Տիագո Գալվաոն:Տեղին է նշել ,որ այս խաղում «Ալաշկերտի» կազմում նորամուտը նշեց, ակումբի հետ պայմանագիր կնքած ՀՀ ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: Նրան էլ հաջողվեց 3:0 հաշվի ժամանակ «Ալաշկերտի» դարպասին նշանակված 11 մետրանոց տուգանային հարվածը հետ մղել, ու իր թիմին փրկել վերահաս գոլից:
Նկատենք, որ փետրվարի 9-ին ՀՀ 1-ին խմբի առաջնության առաջատար «Սևանի» հետ խաղում էլ Ալաշկետը» 3:0 հաշվով հաղթանակ էր տարել:
©2021 Armenian Soccer