Ինչպես հայտնել ենք ժամանակին Ղազախստանում մեծ հաջողությամբ հանդես եկած ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող Արամ Ոսկանյանն, ով Հայաստանում մարզչական էլ հաջող աշխատանքեր տանում, ընթացիկ մրցաշրջնում գլխավորում է Ղազախստանի 1-ին խմբում ելույթ ունեցող «Ատրիաուն»: Վերջինս, որ կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը, ընթացիկ առաջնությունում 4 անընդմեջ էր տոնել: Սեպտեմբերի 30 –ին 5 –րդ տուրում Ոսկանյանի սաները արտագնա խաղում ոչ-ոքի`2:2 խաղացին SDYuShOR 8 –ի հետ: 5 խաղից հետո «Ատիրաուն» վաստակած 13 միավորով մինաձնյա գլխավորում է մրցաշարային աղկուսակում:
Հոկտեմբերի 4-ին Ոսկանյանի գլխավորած թիմը 7 –րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ հյուրընկալել էր 11 միավորով մրցաշարային աղյուսակում 2 –րդ տեղում ընթացող Ուրալսկի «Ակժայիկին», որը նույնպես հայազգի մասնագետի`48 –ամյա Արթուր Ավագյանցի ղեկավարությամբ է ելույթ ունենում:Լարված ու անհաշտ պայքարում ընթացած խաղում հանդիպման ելքը վճռեց 76-րդ րոպեին Արտակ Դաշյանի խփած ֆանտաստիկ գեղեցիկ գոլն,որը 1:0 հաշվով կարևոր հաղթանակ պարգևեց Ոսկանյանի թիմին: Այժմ «Ատիրաուն» 2-րդ տեղում ընթացող «Ակժայիկին» գերազանցում է արդեն 5 միավորով:
©2020 Armenian Soccer