«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ Թիմին է միացել 32-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ Այս մասին տեղեկացնոմ է ակումբի մամուլի ծառայությունը:
Դաշյանը հանդես է եկել Երևանի «Ուրարտու», Դոնեցկի «Մետալուրգ», Բահրեյնի «Ալ-Մուհարրակ», «Գանձասար-Կապան», Սկոպյեի «Վարդար», Երևանի «Ալաշկերտ» և ղազախական «Ատիրաու» ակումբներում։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Արտակ Դաշյանն անցկացրել է 182 խաղ և խփել 38 գոլ։ Հայաստանի հավաքականի կազմում Դաշյանն անցկացրել է 7 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Արտակ Դաշյանին։
©2021 Armenian Soccer