Ֆուտբոլիստ Դանու Սպատառուի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստին ու վերջինիս հաջողություն մաղթելով:
Հիշեցնենք, որ Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստը Հայաստան էր եկել 2020թ-ի փետրվարին՝ միանալով «Նոային», իսկ «Արարատ-Արմենիայի» կազմը համալրեց 1 տարի առաջ՝ 2021-ի հունվարին:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 6 խաղի է մասնակցել՝ 1-ը Գավաթի շրջանակներում, 1-ը՝ Առաջին խմբի առաջնության, որտեղ 1 գոլի հեղինակ է դարձել, և ևս 4 խաղ անցկացրել է ՀՊԼ-ում:
©2022 Armenian Soccer