Armenian Soccer
Armenian Soccer

Դաղբաշյանն ու Ջինդոյանը հեռացան «Վանից»

Չարենցավանի «Վանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի ֆուտբոլիստներ Գագիկ Դաղբաշյանի և Ահմեդ Ջինդոյանի հետ:

Դաղբաշյանը «Վանում» անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ջինդոյանը` 12 խաղ և 1 գոլ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած հանդիպումների համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:

 

 

©2022 Armenian Soccer