Armenian Soccer
Armenian Soccer

Գևորգ Ղազարյանը վարձավճարով հանդես կգա հունական «Լամիայի» կազմում

ՀՀ  ազգային  հավաքականի  և Լիմասոլի ԱԵԼ-ի  կիսպաշտպան , 32-ամյա  Գևորգ Ղազարյանը վարձավճարով հանդես կգա հունական «Լամիա» ակումբում: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը հունական ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը`2021թ մայիսի  31-ը:   Ներկայումս Կիպրոսի բարձրագույն՝ 1-ին  խմբի առաջնությունում  3-րդ տեղում  ընթացող Լիմասոլի  ԱԵԼ-ում 350 հազար եվրո տրանսֆերային  արժեք ունեցող  Ղազարյանը 2 մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել  է 19 խաղի, խաղադաշտում  եղել է 822 րոպե   ու 1 գոլ է հեղինակել:  
«Լամիան» հանդես է գալիս Հունաստանի սուպերլիգայում և այս պահին 14 թիմերի պայքարում 18խաղաից հետո վաստակած 11 միավորով ընթանում է նախավերջին` 13-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք,որ  Ղազարյանը    հանդես է  եկել    նաև  Երևանի «Փյունիկում»,  «Բանանցում», ուկրաինական  Դոնեցկի «Մետալուրգում», ղազախական Կարագանդայի «Շախտյորում», հունական Պրիմեայի   «Օլիմպիակոսում», «Կերկիրայում»,  պորտուգալական «Մորիտիմոյում», «Շավիշում»:  
Նա ՀՀ ազգային հավաքականի կազմում մասնակցել է 76 խաղի և 14 գոլ է հեղինակել: Բացի այդ  ելույթներ է ունենցել նաև Մ21և Մ19 ՀՀ ընտրանիներում , որոնցում մասնակցած համապատասխանաբար 18 և 6 խաղերի, դարձել` 5 և 1 գոլի  հեղինակ:

©2021 Armenian Soccer