Armenian Soccer
Armenian Soccer

Գրիգորի Միխալյուկ. «Տիտղոսների մրցավազքում մենք դիտորդի դերում չենք լինելու»

«Նոա»-ի ավագ մարզիչ Գրիգորի Միխալյուկը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Հայաստանի ֆուտբոլի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մեկնարկի, թիմի մարզավիճակի, առաջատարների վնասվածքների և մրցաշրջանի ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստների մասնակցության մասին:

— Մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի հոբելյանական 30-րդ առաջնությունը: Ինչպե՞ս է «Նոա»-ն մոտենում նոր առաջնությանը:

— Այս պահին մենք բավականին լավ ֆիզիկական մարզավիճակում ենք, թիմը ամբողջությամբ համալրված է. Այն դիրքերը, որոնք մեզ անհանգստացնում էին, մենք լավ սելեկցիա անցկացրինք, ուստի վստահ եմ, որ առաջին խաղին մոտենում ենք բավականին լավ մարզավիճակով: Բացի այդ, «ԿուՊՍ»-ի հետ խաղերը ցույց տվեցին, թե որտեղ ունենք թույլ կողմեր ​​և էլ ինչի վրա պետք է աշխատենք … Բնականաբար, առաջնությունում փոքր-ինչ ճշգրտումներ կլինեն, բայց սկզբունքորեն մենք արդեն որոշել ենք և կազմը, և խաղի մոդելը, այսինքն ՝ արդեն կա որոշակիություն:

— Ֆունկցիոնալ առումով բոլորը պատրա՞ստ են առաջնության մեկնարկին:

— Այս պահին, ոչ ամբողջությամբ օպտիմալ ֆիզիկական վիճակում ենք, քանի որ նախապատրաստությունը ոչ այնքան հարթ էր, բայց խաղային ծանրաբեռնվածությանը դիմակայելու համար ֆուտբոլիստները բավականին լավ ֆիզիկական վիճակում են մոտենում: Չեմ ասի, որ գերազանց, դեռ, բայց լավ վիճակում …

Grigori Mikhalyuk

— Մարզման ընթացքում «Նոա»-ի առաջատար խաղացողներից մեկը ՝ Պետրոս Ավետիսյանը վնասվածք ստացավ և դուրս մնաց մի քանի շաբաթ: Արդեն կա պատկերացում՝ ո՞վ կարող է փոխարինել նրան:

— Մեզ համար, իհարկե, դա շատ տհաճ պահ էր, բայց սա ֆուտբոլ է, և մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի: Բացի այդ, Ալեքսանդր Կարապետյանը չի կարողանա օգնել մեզ առաջին խաղերում … Մենք արդեն ունենք որոշակի ծրագիր, արդեն մտածել ենք դրա մասին, պարզապես պետք է որոշենք օպտիմալ համադրությունը հենց առաջին խաղից առաջ: Մենք դեռ ժամանակ ունենք վերլուծելու, նայելու և որոշելու:

— Մինչ առաջնության մեկնարկը, «Նոա»-ն հայտարարեց զարգացման վեկտորի փոփոխության և երիտասարդ ֆուտբոլիստների վրա շեշտը դնելու մասին: Նոր մրցաշրջանում ինչպե՞ս եք պատկերացնում, որքա՞ն ժամանակ նրանց կտրվի հիմնական կազմում:

— Վեկտորը փոխվել է, բայց նախորդ մրցաշրջանում արծաթե մեդալներ նվաճած շատ խաղացողներ մնացին թիմում, մենք պահեցինք թիմի կորիզը, սա է գլխավորը, և երիտասարդ խաղացողները կամաց-կամաց կաճեն և կհարմարեն «Նոա»-ի հիմնական կազմը, և քանի որ մրցաշրջանը երկար է, մենք, բնականաբար, բոլորին հնարավորություն կտանք. ոմանք ավելի շատ խաղաժամանակ կունենա, մյուսները՝ ավելի քիչ: Աստված մի արասցե՝ վնասվածքներ, որակազրկումներ, վատ ֆիզիկական մարզավիճակ. այս ամենն ազդում է, ուստի երիտասարդ խաղացողները, ամեն դեպքում, խաղաժամանակ կստանան: Ես հիմա չէի ցանկանա որևէ մեկին առանձնացնել, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ տեսք կունենա այս ամենը: Կան լավ խաղացողներ, ֆուտբոլիստներ, որոնց հետ հույսեր ենք կապում, բայց ինչպես նրանք իրենց կցուցադրեն մրցաշրջան ում՝ հնարավոր կլինի խոսել միայն ձմռանը, նույնիսկ 1–ին կամ 2-րդ խաղից հետո, կայունություն է անհրաժեշտ, և երիտասարդ խաղացողները խնդիրներ ունեն այս որակի հետ:

— Նախորդ առաջնության ֆավորիտներն ուժեղացել են, չեմպիոնության համար պայքար է լինելու, ենթադրաբար, 3-4 թիմերի միջև: Ի՞նչ տեղ կունենա «Նոան» այս ամենում: Չէ որ ի վերջո, հայտարարվեց, որ թիմը մրցանակային տեղերի համար չի պայքարելու, բայց խաղալ առանց հստակ առաջադրված նպատակի՝ դա նույնպես անհնար է թվում:

— Ամեն դեպքում, մեր առջև խնդիր է դրված, և տիտղոսների մրցավազքում մենք դիտորդի դերում չենք լինելու, քանի որ սովորաբար պատահում է, որ երկու ուժեղ թիմեր միավորներ են կորցնում դիմակայության ժամանակ, իսկ մյուս թիմերը կամաց-կամաց օգտվում են դրանից: Մեզ համար գլխավորը մեր խաղերում միավորներ վերցնելն է, ինչպես նաև անմիջական մրցակիցների հետ, այսպես ասած, միավորներ չկորցնելը, իսկ մրցաշարային աղյուսակում մեզանից ցածր թիմերի հետ`հասնել առավել դրական արդյունքի: Հետևաբար, պարզ է, որ մենք երիտասարդանալու ենք, բայց ոչ ոք մեզ չի ազատել առաջին տեղի համար պայքարելու խնդրից, և նպատակը գոնե եվրագավաթային գոտի մտնելն է:

— Նոր առաջնությունը մեկնարկում է երկուշաբթի. առաջին 2 տուրերում «Նոա»-ն կխաղա Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» և գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ (եթե հանդիպումը չհետաձգվի): Ի՞նչ կարող ենք ակնկալել առաջին մրցափուլերից:

—  Այո, առաջին փուլում մենք անմիջապես ունենում ենք շատ լուրջ փորձություն, Հայաստանի գավաթակիր «Արարատ»-ը շատ լուրջ մրցակից է, մանավանդ որ թիմը հիմա խաղում էր եվրագավաթներում, ֆիզիկապես և հուզական լավ մարզավիճակում է … «Ալաշկերտ»-ի պահով, թիմը, բնականաբար, այս դիմակայության և ընհանուր առաջնության ֆավորիտն է … Կրկին նրանք խաղում են հիմա, շարունակում են ելույթները եվրոպական մակարդակով … մեզ համար ավելի լավ է, որ խաղը չհետաձգվի, մենք ամեն դեպքում պետք է խաղանք, մեզ պետք չեն այս դադարները: Հետևաբար, լավ փորձություն կլինի, և մենք կտեսնենք, թե ինչ ֆիզիկական և հուզական վիճակում ենք գտնվում …

— Այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ կարող են ակնկալել «Նոա»-ից մեկնարկող մրցաշրջանում:

— Ես կարող եմ միայն երկրպագուներին ասել, որ մենք սպասում ենք նրանց տրիբունաներում, և այն աջակցությունը, որը ստացավ «Նոա»-ն ֆիննական «ԿուՊՍ»-ի դեմ տնային խաղում, դա մեզ օգնեց հաղթել, ցանկացած աջակցություն զգացմունքային է, մարզադաշտում, մենք զգում ենք դա, խաղում ենք երկրպագուների համար: Ամեն դեպքում, դա անկեղծ կլինի, հարձակողական ֆուտբոլ կլինի, որը ցանկանում է տեսնել հանդիսատեսը: Մենք հիանալի հասկանում ենք, որ հանդիսատեսը, գալով մարզադաշտ, ցանկանում է աջակցել իր թիմին, տեսնել գեղեցիկ ֆուտբոլ և վայելել հաղթանակը, և դրա համար մենք ամեն ինչ կանենք երկրպագուներին, հանդիսատեսին գրավելու համար ինչպես մարզադաշտում, այնպես էլ սոցիալական ցանցերում և ամենուր:

 

©2021 Armenian Soccer