Մայիսի 30-ին կվերսկսվի նաև ՀՀ 1-ին խմբի առաջնությունը:Արմեն Սանամյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող«Սևանն», որը 17 թիմերի պայքարում ընթանում է 7–րդ տեղում այդ օրը 22-րդ տուրի շրջանակում Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիյաի մրազդաշտում ժամը 17-ին կհյուրընկալվի «Դիլիջանին»:
Ակումբի մամուլի ծառայությունը մրցաշարի վերսկսվելուց առաջ հարցազրույց է անցկացրել թիմի ավագ` Գոռ Մարտիրոսյանի հետ.
— Վերջապես հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբերի վերսկսման օրը:
Սևանը երկար դադարից հետո իր առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 30-ին:
Ի՞նչ կասես դրա մասին :
— Ի ուրախություն բոլորիս վերսկսվում է առաջնությունը, չնայած որոշ սահմանափակումների, վերջապես կարող ենք անցնել մեր բնականոն կյանքին,ինչի առիթով շնորհավորում եմ մեր ֆուտբոլային ընտանիքին:
— Երկար ժամանակ մարզումներ չանցկացնելու մասին:
-Երկու շաբաթում անհնար է վերականգնել այն,ինչ կորցրել և բաց ես թողել երկու ամսում, բայց կարանտինի ընթացքում բոլորս էլ հնարավորության սահմաններում մարզվել ենք ու փոքրինչ հեշտացրել մարզիչի գործը:
-.Առաջնության հետագա ընթացքի մասին:
հիմա միայն մտահոգում է այն,որ հնարավորինս խուսափենք վնասվածքներից, ու կարողանանք պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից, ի վերջո գործող չեմպիոնն ենք:
4. Թիմի հոգեվիճակի և բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրելու մասին?
Կարծում եմ տղաների վիճակը ավելի լավ կարող է գնահատել մեր մարզչական շտաբը, յուրաքանչյուր օր ավելացնում ենք մարզքումները և մեզանից կախված ամեն բան անում ենք, որ բարձր պահենք թե՛ մեր ակումբի պատիվը , թե՛ մեր սպորտային ցուցանիշները:
— Եվ ի վերջո սոցիալական հեռավորություն պահպանելը մարզումների ժամանակ որքանո՞վ է հնարավոր:
-Կարծում եմ անհնարին է ֆուտբոլում պահպանել սոցիալական հեռավորություն,որովհետև ֆուտբոլը կոնտակտային մարզաձև է, շատ են պայքարները, բայց բոլորս էլ գնահատում ենք իրավիճակի լրջությունը,մաքսիմալ հետևում ենք հիգիենայի կանոններին,որպեսզի ստիպված չլինենք ինչոր ժամանակահատված զրկված լինել մեր սիրելի ֆուտբոլից:
©2020 Armenian Soccer