Armenian Soccer
Armenian Soccer

Գոլազուրկ ոչ-ոքի. «Ալաշկերտն» ու «Կայրաթը» հաղթողին կորոշեն Երևանում

Օգոստոսի 5-ին՝ Ալմաթիի «Օրթալիք» մարզադաշտում, կայացավ UEFA Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Կայրաթ»-«Ալաշկերտ» առաջին հանդիպումը։

Մեր թիմն առաջին խաղակեսում առաջ անցնելու ռեալ հնարավորություն ուներ, երբ Խամեսի նկատմամբ կանոնների խախտումից հետո մրցավարը 11-մետրանոց տուգանային հարված նշանակեց: Սակայն գնդակին մոտեցած Ալեքսանդր Գլիշիչը նախ դարպասաձողին հարվածեց, ապա՝ արդեն խաղից դուսր վիճակից գրավեց մրցակցի դարպասը: Սա խաղում միակ «խփված» գնդակն էր: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Այսպիսով՝ դիմակայության ելքը կորոշվի Երևանում՝ օգոստոսի 12-ին, տեղի ժամանակով 19:00-ին:

Kayrat vs Alashkert

 

©2021 Armenian Soccer