Armenian Soccer
Armenian Soccer

Գյումրիի «Շիրակը» Վարդան Բիչախչյանի ղեկավարությունում ՀՀբարձրագույն խմբում 300–րդ հանդիպումն անցկացրեց

Հունիսի 16-ին  Գյումրիի «Շիրակը»  ՀՀբարձրագույն խմբի առաջնության 23–րդ  տուրի խաղում    2:1 հաշվով   շատ կարևոր  հաղթանակ տոնեց մրցանակային տեղի իր գլխավոր հավակնորդներից  մեկի՝ Երևանի «Ալաշկերտի»   նկատմամբ:
Այս  հաղթանակը  2011թ –ի ամռանից  թիմը  ղեկավարող գլխավոր մազիչ Վարդան Բիչախչյանի համար  կրկնակի հաջողությունն էր: Նրա գլխավորությամբ  «Շիրակը»   անցկացրեց հոբելյանական ՝ 300-րդ հանդիպումը,որոնից 121-ում հաղթել է մրցակիցներին:  Բիչախչյանի 2011թ — 2020թթ  ընկած ժամանակաշրջանում   «Շիրակը»  գլխավորելու  ընթացքում  թիմը  1 անգամ դարձել է ՀՀչեմպիոն (2012/2013թթ), 2-ական անգամ արծաթե (2013-14թթ , 2015-16թթ) և բրոնզե մեդալակիր (2014-15թթ, 2016-17թթ), երկուական   անգամ էլ ՀՀ գավաթակիր( 2011-12, 2016-17թթ) և սուպերվաթակիր( 2013թ, 2017թ):Արժանապատիվ ելույթներ է ունեցել նաև միջազգային ասպարեզում: Բիչախչյանը ապացուցում է, որ ակումբի պատմության մեջ լավագույն մարզչի՝ Անդրանիկ Ադամյանի արժանի հետնորդն է:  
Հիշեցնենք, որ 2011թ հուլիսին  Վարդան Բիչախչյանը փոխարինել էր   գլխավոր մարզչի պաշտոնից ազատված Սամվել Պետրոսյանին:

©2020 Armenian Soccer