Սլովակիայի բարձրագույն խմբի՝ սուպերլիգայի առաջնության 7-ակի չեմպիոն «Ժելինայի» կազմում շարունակում է վերելքով հանդես գալ Գյումրու «Շիրակի» նախկին կիսպաշտպան, ՀՀազգային,երիտասարդական,Մ19 տարեկանների հավաքականների կազմերում ելույթ ունեցող , 20-ամյա ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԸ: Նա ընդգրկվել է 2016թ -ին հեղինակավոր The Guardian պարբերականը կազմած «Աշխարհի տաղանդավոր 60 երիտասարդ ֆուտբոլիստների» ցանկում։
Վահանը «Ժիլինայի» կազմում ելույթ է ունենում 2017թ հուլիսի 24-ից, բայց մինչև ընթացիկ առաջնության մեկնարկը նա հիմնականում հանդես էր գալիս ակումբի 2 –րդ թիմի կազմում: Նոր մրցաշրջանից նա ոչ միայն ամրապնդվել է գլխավոր թիմի կազմում, ու դարձել է ոչ միայն իր թիմի, այլ նաև առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը: Ընթացիկ առաջնությունում Վահանը մասնակցել է «Ժիլինայի» 11 հանդիպման ու դրանցում 8 գոլ է հեղինակել:
Հոկտեմբերի 31-ին «Ժիլինան» առաջնության 12-րդ տուրի շրջանակում սեփական հարկի հյուրընկալել էր «Սենիցային» ու առավելության հասավ 3:1 հաշվով : 63 –րդ րոպեին 11 մետարնոցից խփած իր թիմի 3 –րդ գոլի խփեց ու հաղթանակը ամրապնդեց Վահան Բիչախչյանը: Նկատենք, որ այսօր 250 հազար եվրո տրանսֆերային արժեքն ունեցող ու թիմի առանցքային խաղացողներից մեկը դարձած Վահան Բիչախչյանին երեկ վստահվեց 11մետրանոցի իրացումը: Նա այս խաղում իր թիմի մեկնարկային կազմում էր ընդգրկված և 72 –րդ րոպեին փոխարինվեց:
Անցկացրած 12 հանդիպումներում վաստակած 19 միավորով 12 թիմերի պայքարում ընթանում է 3 –րդ տեղում : Բիչախչյան թիմը հաջորդ `13 –րդ տուրում նոյեմբերի 8-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Նիտրայի» հետ , որն հիմա 11խաղում իր ակտիվում գրանցած 15 միավորով զբաղեցնում է 7 –րդ հորիզոնականը:
Ի դեպ, «Ժիլինան» սուպերլիգայի ընթացիկ առաջնությունում ամենաերիտասարդ թիմ է, միջին տարիքը `21,2 տարի է:
©2020 Armenian Soccer