Իսպանիայում հանդես եկող Սևիկյան եղբայրները հանդես կգան Հայաստանի հավաքականի կազմում։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Արսեն Զախարյանին արդեն չենք կարող հրավիրել Հայաստանի ազգային հավաքական, քանի որ նա հայտավորված է եղել Ռուսաստանի հավաքականի կազմում, իսկ ֆուտբոլում հնարավոր չէ փոխել քաղաքացիությունը։
Բայց Սևիկյան եղբայրների համար արդեն պայմանավորվել եմ։ Նրանց հոր՝ Նորայր Սևիկյանի հետ խոսել եմ, նրանք կմիանան Հայաստանի հավաքականին»,- ասել է Գիլոյանը։
Նշենք, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում հանդես եկող Էդգար Սևիկյանը հանդես է գալիս «Լևանտեի» կազմում, իսկ Էրիկ Սևիկյանը՝ «Վալենսիայի» U19-ում։
©2022 Armenian Soccer