Armenian Soccer
Armenian Soccer

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆ. «ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՆՄԱՆ ԳԵՂԵՑԻԿ ԳՈԼ ԿԽՓԵՄ»

ՀՀ 1-ին խմբի առաջնության  մասանից  Երևանի  «Ուրարտուի-2»-ի ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանը 20-րդ տուրի «Դիլիջանի» հետ խաղում դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Խաղից հետո 17-ամյա ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայությանը տված    հարցազրույցում  կիսվեց իր տպավորություններով.
«Խաղի սկզբում ամեն ինչ կարելի է ասել ավելի բարդ էր մեզ համար, բայց թիմը կարողացավ լավ խաղ ցուցադրել ու հաղթել: Իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ լավ էր, տղաները մինչև վերջ պայքարեցին:
Դուբլ ձևակերպեցի, ինչի համար շատ ուրախ եմ: Չէի սպասում, որ երկրորդ գոլս այդքան գեղեցիկ կստացվի, թույլ ոտքով հարվածեցի, բայց լավ է, որ կարողացա նման գոլ հեղինակել: Կարծում եմ՝ բոլոր գոլերն էլ մեր տղաների կատարմամբ գեղեցիկ ստացվեցին:
Առաջնության երկրորդ հատվածում թիմերը բավական ուժեղացել են, բայց կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի մյուս խաղերում էլ հաղթենք»:

©2020 Armenian Soccer