Հունվարի 2-ին Կիպրոսի 1 –ին դիվիզիոնի առաջնության 16-րդ տուրի շրջանակում ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի թիմը`Լիմասոլի ԱԵԼ-ը արտագնա խաղում մրցեց 14 թիմերի պայքարում 12 –րդ տեղում ընթացող Պանո Պոլեմիդիա քաղաքի «Կարմիոտիսսայի» հետ:
Հանդիպման ելքը վճռեց 8 –րդ րոպեին 33-ամյա իսպանացի Սիտո Ռիերայի խփած միակ գոլն ,որը 1:0 հաշվով հաղթնակ պարգևեց ԱԵԼ-ին:
Ղազարյանը առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանն ու օգնեց իր թիմին պահպանելու հաղթական հաշիվը: Սա ընթացիկ առաջնությունում ՀՀազգային հավաքականի 32-ամյա կիսապաշտպանի երկրի ընթացիկ առաջնությունում ԱԵԼ-ի կազմում անցկացրած 5 –րդ հանդիպումն էր, որի ընթացքում 209 րոպե եղել է խաղադաշտում և 1 գոլի հեղինակ է դարձել:Այս հաղթանակից հետո ԱԵԼ-ը 16 խաղից հետո վաստակած 34 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ`17-րդ տուրում Ղազարյանի թիմը հունվարի 6-ին սեփական հարկի տակ կհյուրընկալի 29 միավորով 5 –րդ հորիզոնականը զբաղեցնող, երկրի քառակի փոխչեմպիոն, կրկնակի գավաթակիր Լառնակայի ԱԵԿ-ին: Հիշեցնենք, որ ԱԵԼ-ն էլ երկրի 6 –ակի չեմպիոն ու 7-ակի գավաթակիր է:
©2021 Armenian Soccer