Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության Գրոնդնոյի «Նեմանի» նորեկ ՝ 27-ամյա կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը, հարցազրույց է տվել footboom.com-ին, որտեղխոսել է Հայաստանի հավաքական վերադառնալու իր ցանկության մասին .
«Խաղալիս փորձում եմ ուրիշ բաների մասին չմտածել, սակայն հասկանում եմ, որ ներկայիս լավ ելույթներս կօգնեն արժանանալ Հայաստանի հավաքականի մարզիչների ուշադրությանը:
Ցանկանում եմ հրավեր ստանալ իմ հարազատ հավաքականից: Աշխատում եմ, իմ կողմից հնարավոր ամեն ինչ անում եմ, բայց որոշում ընդունողը մարզչական շտաբն է»,- ասել է ՀՀ ազգային հավաքականի թեկնածուն:
Հիշեցնենք, որ Ղադիմյանն մարտի 29-ին Բելառուսի առաջնության 2 -րդ տուրում «Նեմանի» կազմում իր առաջին գոլն էր հեղինակել, ու «Վիտեբսկի» հետ մրցավեճում (2:0) հաղթանակ էր պարգևել իր թիմին: :
Հավելենք, որ Ղադիմյանը ՀՀ ազգային հավաքականի կազմում մասնակցել է 10 հանդիպման, ու դարձել է 2 գոլի հեղինակ: Նրա նորամուտը ազգային ընտրանու կազմում տեղի է ունեցել 2016թ մարտի 25-ին Երևանում ՀԱՅԱՍՏԱՆ — ԲԵԼԱՌՈՒՍ ընլերկան խաղում, որը գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտվել:
©2020 Armenian Soccer