Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում հուլիսի 3-ից սկսվել է ստուգատեսի 2 –րդ շրջանը: 16-րդ տուրի գրեթե բոլոր հանդիպումները դրամատիկ, լարված ու հետաքրքիր ընթացք ունեցան:
Այսպես,առաջատարների խմբում գտնվող «հայկական» թիմը՝ Գրոդնոյի «Նեմանն», որի կազմում ընթացիկ մրցաշրջանից հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի հարձակողական ոճի 27-ամյա Գեղամ Ղադիմյանը, շարունակում է հիացնել կայուն ու համարձակ ելույթներով:
16-րդ տուրում Ղադիմյանի թիմը հյուրընկալել էր Մինսկի «Իսլոչին» ու 90 –րդ րոպեին խփած 26-ամյա սերբ հարձակվող Զորան Մ արուսիչի գոլի շնորհիվ չափզանաց կարևոր հաղթանակ տոնեց:Սա «Նեմանի» համար պատմական՝ ակումբային նոր ռեկորդ էր՝ 7-րդ անընդմեջ հաղթանակը: «Նեմանն» իր պատմության մեջ առաջին անգամ էր նման ռեկորդային ցուցանիշի հասնում:
Այս հաջողությունում մեծ էր կարճ ժամանակում թիմի մեկնարկային կազմում ամրապնդված, թիմի առանցքային ու ամենաարդյունավետ խաղացողը դարձած Ղադիմյանն, ով հասցրել է արդեն 7 գոլ հեղինակել ու 4 գոլային փոխանցում կատարել: Գեղամին այս խաղում ճիշտ է չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ, սակայն նա ողջ խաղի ընթացքում դարձյալ շատ ակտիվ էր ու մշտապես մրցակցի պաշտպաններին ու դարպասպահին լարվածության մեջ էր պահում: Նա 90+ 4 –րդ րոպեին տակտիկական նկառումների փոխարինվեց: Ղադիմյանը Բելառուսի ընթացիկ առաջնությունում մասնակցել է «Նեմանի» բոլոր 15հանդիպումներին ու այդ ընթացքում խաղադաշտում եղել է 1304 րոպե:
Այս կարևոր ու նշանակալի հաղթանակից հետո 15խաղերում 29 միավոր վաստկած «Նեմանը» բարձրացավ 2 –րդ հորիզոնական, շրջանցելով 16 խաղերում իր ակտիվում 29 միավոր գրացած «հայկական» մեկ այլ թիմից՝ Մինսկի «Էներգետիկ ԲԳՈՒ»-ից, որը երեկ 70րոպե խաղալով 10 հոգով կարողացել էր արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել երկրի 15-ակի չեմպիոն ԲԱՏԷ-ին: Վերջինս վաստակած 30 միավորով ճիշտ է դեռ պահպանեց միանձնյա առաջատարի դերը ,սկայն նարան արդեն կրնկակոխ հետպանդում են թե «Նեմանն» և թե «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ն:Ընդ որում «Նեմանը» մրցակիցներից 1 խաղ պակաս է անցկացրել:
Ի դեպ, այսօր «Նեմանին« ու «Էներգետիկ –ԲԳՈՒ» -ին կարող է միանալ նաև «հայկական» 3 –րդթիմը՝ ներկայումս 26 միավոր ունեցող Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶն , եթե այսօր իր հարկի տակ ժամը 19-ին սկսվող խաղում հաղթի 27 միավոր ունեցողՍոլիգորսկի «Շախտյորին»:Հիշեցնենք, որ Ժոդինոյի թիմի ավագն է Բելառուսի ազգային հավաքականում հանդես եկած 32-ամյա կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը:
Հաջորդ ՝17 –րդ տուրում Ղադիմյանի «Նեմանն» արտագնա խաղում մրցելու է «Վիտեբսկի, իսկ Հայկ Մուսախանյանի «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ն էլ նույն օրը իր հարկի տակ կհյուրընկալի Բրեստի «Ռուխին»:
©2020 Armenian Soccer