Armenian Soccer
Armenian Soccer

Գեղամ Թումբարյանի դուբլը «Սևանին» կամային հաղթանակ պարգևեց

Այսօր Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության 29-րդ տուրի շրջանակում մրցեցին ՀՀ պրիմեր լիգայի ուղեգրի հավակնորդներից երկուսը` «Սևանն» ու Երևանի «Վեստ Արմենիան», որոնք անցկացարծ 24 հանդիպումներից հետո իրենց ակտիվում գրանցել էին 59 և 50 միավոր: 11 անընդմեջ հաղթանակ տոնած «Սևանը» սկզբունքային մրցավեճում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց:

Խաղասկիզբը խոստումնալից էր Վեստ-Արմենիյաի համար: Նրանք 5-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը: 41-րդ րոպեին Գեղամ Թումբարյանը գեղեցիկ գոլով վերականգնեց հաշվի հավասարությունը`1:1: Նույն Թումբարյանը խաղի վերջին` 90-րդ րոպեին առաջ մղեց «Սևանին»: Արմեն Շահգելդյանի թիմը հաղթանակ տոնեց ու ամրապնդվեց 1-ին տեղում:

©2021 Armenian Soccer