Armenian Soccer
Armenian Soccer

Գավաթային ու առաջնության հանդիպումների խաղացանկերը հաստատվել են

VBET Cup

 

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի, ինչպես նաև Հայաստանի Պրեմիեր Լիգայի 14-րդ և 15-րդ մրցափուլերի խաղացանկերը:

Այդպես՝ VBET Հայաստան Պրեմիեր Լիգայի 14-րդ մրցափուլը կկայանա նոյեմբերի 17-19-ը՝ Երևանի «Նաիրի», «Ուրարտու-1», Ֆուտբոլի ակադեմիա, ինչպես նաև Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտերում, իսկ 15-րդ տուրի հանդիպումները՝ նոյեմբերի 26-30-ը  Երևանի Ֆուտբոլի ակադեմիայի, «Հանրապետական» ու «Նաիրի» մարզադաշտերում:

VBET Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումները կկայանան նոյեմբերի 21-25-ը:

«Ուրարտու»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին՝ «Ուրարտու-1» մարզադաշտում, «Փյունիկ»-«Վանը»՝ նոյեմբերի 23-ին «Հանրապետական» մարզադաշտում, «Նորավանքը» «Արարատ-Արմենիային» կընդունի Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում նոյեմբերի 24-ին, իսկ «Արարատն» ու «Նոան» կմրցեն նոյեմբերի 25-ին՝ «Հանրապետականում»:

 

©2021 Armenian Soccer