Armenian Soccer
Armenian Soccer

«Գանձասար-Կապան» ակումբի գործադիր տնօրենը որակազրկվել է մինչև 2021թ մարտի 5-ն, իսկ ակումբը տուգանվել է 1 մլն դրամով

Մարտի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:   Քննարկված   հարցերից մեկը վերաբերվում էր՝
ՈՐՈՇՎԵՑ՝ 15.1 «Գանձասար-Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանի (VIP օթյակում գտնվելու ժամանակ հանդիպման մրցավարներին հայհոյելու, խաղի ընդմիջման ընթացքում մրցավարի հասցեին հայհոյելու (երկրորդ դեպք, Գառնիկ Աղաբաբյանը որակազրկված է մինչև 01․04․20՝ համաձայն ԿԷԿ 19-20-17 նիստի որոշման), սպառնալիքներ և բռնության կոչեր հնչեցնելու, հանդիպման մրցավարին հրելու և հրմշտոց սարքելու փորձեր կատարելու) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ և 30-րդ կետերի համաձայն՝ «Գանձասար-Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին որակազրկել մինչև 05.03.2021թ., «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 1000000 ՀՀ դրամ:

©2020 Armenian Soccer