Այս չորեքշաբթի՝ ապրիլի 15-ին «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակիցներ ՝ «Ալաշկերտը», ու մարզայան թիմեր՝ Գյումրիի «Շիրակը», Վանաձորի «Լոռին» և Կապանի «Գանձասար- Կապանը» կորոնվիրուսի համավարակի պատճառով ֆինասական խնդիրների առաջ են կանգնել, ու ի վիճակի չեն լինի շարունակել ՀՀ առաջնությունը, եթե նույնիսկ հնարավոություն լինի այն վերսկսել:
Այս հայտարարությանն առաջինը արձագանքեց ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտն» , որի ղեկավարություն հայտարարաեց, որ այսպիսի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանն ու ընթացիօկ իրենք կրկին շարունակելու են պայքարել չեմպիոնի տիտղոսի համար:
«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունից իրազեկել են, որ ֆինանսական խնդիրներ առկա են, քանի որ ակումբը ֆինանսավորում չի ստանում։ Օգնություն ստանալու դիմում-խնդրանքով դիմել են ՀՖՖ-ին,իսկ այնտեղից խնդրել են սպասել:Իսկ ակումբի փակվելու մասին խոսակցություններ ընդհանարպես չկան:
Իսկ «Լոռին» ու «Շիրակը» հրաժարվում են մեկնաբանել առաջնությանը չմասնակցելու մասին լուրերը:
©2020 Armenian Soccer