ՀՀբարձրագույն խմբի առաջնության մասնակից Կապանի «Գանձասրա-Կապանը» բարձր պահելով թիմային ոգին , անսահման եռանդով ու մեծ աշխատասիրությամբ սկսել է 2020-2021 թթ. մրցաշրջանի նախապատրաստությունը։
Ինչպես հայտնում են ակումբի լրատվական ծառայությունից,մի քանի օրվա մարզումներից հետո, հուլիսի 19-ին Կապանի թիմը Հանքավանում առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց: Չարենցավանի «Վանի» հետ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Կապանի թիմի թիմից աչքի է ընկել Աբդուլ Քարիմ Նիկիեման։
«Գանձասար Կապանն»իր հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին, ժամը 18:00-ին՝ «Ուրարտու» ակումբի մարզադաշտումև կմրցի Երևանի «Ուրարտուի» հետ:
Հուլիսի 27-ից «Գանձասար-Կապանը» մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում, որի ընթացքում նախատեսված է ևս երկու ստուգողական հանդիպում:
©2020 Armenian Soccer