Armenian Soccer
Armenian Soccer

«Բրյուգեն» հաղթեց «Անտվերպենին». Ադամյանը` գոլի հեղինակ

Ադամյան

 

Բելգիայի առաջնության փլեյ-օֆֆի հերթական տուրում «Բրյուգեն» արտագնա խաղում մրցեց «Անտվերպենի» հետ։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3:1 հաշվով։

 

«Բրյուգեի» 3-րդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը,որը հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել 72-րդ րոպեին։

 

Այս հաղթանակից հետո «Բրյուգեն» վաստակած 49 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը և հիմնական հետապնդողից առաջ է 6 միավորով։

 

©2022 Armenian Soccer