ՀՀ բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Ինչպես իրազեկու մեն երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, թիմին է միացել 27-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հիգոր Ռոդրիգես Բարբոսա Լեյտեն։
Լեյտեն բրազիլական Ա սերիան ներկայացնող «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել «Ավայ», «Կրիսիումա», «Վոլտա Ռեդոնդա», «Գոյաս», «Էյբիսի», «Լոնդրինա», «Պարանա», «Նովորիզոնտինո» և «Բոտաֆոգո» ակումբներում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Հիգոր Լեյտեին։
©2021 Armenian Soccer