VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա»-«Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքն ու նշում, որ ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասվում է ֆեդերացիայի տարածած մամուլի հաղորդագրությունում:
©2021 Armenian Soccer