Armenian Soccer
Armenian Soccer

ԲԿՄԱ — «Ուրարտու» հանդիպման վայրն ու ժամը փոփոխվել է

Փոփոխություն է տեղի ունեցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղացանկում։

Ինչպես տեղեկացնում է Երևանի «Ուրարտուի» պաշտոնական կայքը՝ ըստ ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման բաժնից ստացած հաղորդագրության՝ մարտի 16-ին կայանալիք ԲԿՄԱ — «Ուրարտու» հանդիպումը նախապես նշանակված ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի փոխարեն կկայանա «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում և կմեկնարկի 15:00-ին։

Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները։

 

 

©2022 Armenian Soccer