Armenian Soccer
Armenian Soccer

ԲԿՄԱ-ն ու «Վեստ-Արմենիան» հաղթեցին… բայց չկարողացան շրջանցել «Սևանին»

ՀՀ 1-ին խմբի առաջնությունում Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարող ԲԿՄԱ-ն ու «Վեստ-Արմենիան» ապրիլի 14-ին 22-րդ տուրի շրջանակում իրենց մրցակիցներից հարկի տակ մրցեցին համապատասխանաբար «Արարատ-Արմենիա-2»-ի և «Շիրակ-2»-ի հետ, ու հաղթանակներ տոնեցին 5:0 և 4:0 հաշիվներով: Նրանք երկուսն էլ իրենց վաստակած միավորների քանակը հասրեցին 40-ի:

Բայց դա բավարար չեղավ շրջանցել 41 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող «Սևանին»: Նկատենք, որ ԲԿՄԱ-ն մրցակիցներից 1 խաղ պակաս է անցկացրել:

©2021 Armenian Soccer