Երևանի ԲԿՄԱ-ն հանդես է եկել նոր հրաշալի նախաձեռնությամբ։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, նոր նախագիծը կմեկնարկի VBET ՀՊԼ -ի 3-րդ տուրի ` «Նոայի» դեմ կայանալիք խաղով։
«Հրաշալի նորություն ունենք գրքասեր երկրպագուների համար։
ԲԿՄԱ — Անտարես — Դարան համագործակցության արդյունքում՝ ԲԿՄԱ-ի տնային խաղերի մուտքի տոմսերով հնարավոր կլինի «Դարան» գրախանութից գնել գրքեր 30% զեղչով։
Եթե քո տոմսի անկյունային հատվածում փակցված է #գլխով_խաղա ստիքերը, մոտեցիր «Դարան» (Իսահակյան 16Ա) գրախանութ և գնիր մինչև 5 գիրք՝ 30% ԶԵՂՉՈՎ։
Բարի ընթերցում։ Եվ միշտ #գլխով_խաղա»,- նշված է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ԲԿՄԱ — «Նոա» խաղը կկայանա օգոստոսի 12-ին՝ ժամը 19:00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։
©2022 Armenian Soccer