ՀՀ 1-ին խմբի առաջնությունում 8 անընդմեջ հաղթանակով մրցաշարային աղյուսակը գլխավորողում է ԲԿՄԱ-ն, որը հանդես է գալիս ՀՀ երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆԻ ղեկավարությամբ: Հաճելի տպավորություն թողնող ու գեղեցիկ խաղ ցուցադրող ԲԿՄԱ-ն այսօր Վանաձորում տեղի «Լոռիի» հետ խաղում հերթական խոշոր անակնկալը մատուցեց և մտավ Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ: Նազարյանի սաներն, ովքեր հիմնականում երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստներ են, կարողացան դիմակայել մեծ թվով լեգիոներներով համարված տանտերերրի թիմին : Ու թեև 1-ին խաղակեսից հետո 0:2 հաշվով պարտվում էին կարողացան հավասարեցնել հաշիվն, որն էլ նրանց ¼-րդ փուլում հանդես գալու իրավումքն տվեց, քանի որ այս թիմերի միջև սեպտեմբերի 19-ին Երևանում կայացած 1/8-րդ փուլի 1-ին խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել:
Նոյեմբերի 22-ին կայացավ Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը՝
«Լոռի ՖԱ»-ԲԿՄԱ` 2։2 (2:0),
Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Պավել Օսիպով, 2, Կլաուդիր Մարինի Ջունիոր, 45, («Լոռի ՖԱ»), Սերգեյ Մկրտչյան, 48, Հայկ Ղևոնդյան, 61 (ԲԿՄԱ):
©2020 Armenian Soccer