Armenian Soccer
Armenian Soccer

ԲԿՄԱ-ն ընկերական խաղում հաղթում է բարձագույն խմբի ներկայացուցիչ «Նոային»

Մայիսի  12-ին  ստուգողական խաղում մրցեցին ՀՀ բարձրագույն խմբի  ընթացիկ առաջնությունում  6 -րդ տեղում ընթացող «Նոան» ու ՀՀ  1-ին խմբի ընթացիկ առաջնությունում  17թիմերի պայքարում  4 –րդ հորիզոնականը զբաղեցնող Երևանի ԲԿՄԱ-ն: Այս խաղում հաջողությունն ուղեկեցեց  Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ հանդես եկող  ԲԿՄԱ-ին, որը մրցկացին հաղթեց 2:1 հաշվով: Բանկայինների կզմում երկու անգամ աչքի ընկավ ակումբի լավագույն ռմբարկու Ժիրայր Շաղոյանը, Նոայից գոլի հեղինակ դարձավ Յուրի Գարեգինյանը։
Նկատենք, որ սա  մոլդովացի մասնագետ Վադիմ Բորեցի սաների մարտին   կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված  խադադարից հետո անցկացրած 2 րդ ստուագողսկան հանդիպումն էր: Մայիսի  8-ին իր 1-ին ընկերական խաղում  «Նոան»  2:0 հաշվով առավելության էր հասել   ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնությունում 3 –րդ  տեղում ընթացող  Երևանի «Լոկոմոտիվի» նկատմամբ, իսկ մայիսի 16-ին էլ  ձեռք բերված նախնական   պայմանավորվածության համաձայն   ուժերն  է չափելու  ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» հետ:

©2020 Armenian Soccer