Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցնող շաբաթ տեղի ունեցավ ամառային զորակոչի մարզական վաշտի երդման արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ ԶՈւ ֆիզիկական պատրաստվածության և սպորտի բաժնի մարզական աշխատանքների և սպորտի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Նարեկ Չալիկյանը: Մարզական վաշտի նորակոչիկների թվում էին նաև ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Յուրի Մարտիրոսյանը, Հովհաննես Գևորգյանը, Ստյոպա Մկրտչյանը, Համլետ Մինասյանը, Ռաֆայել Մանասյանը:
Նորակոչիկներին, ծնողներին և ֆեդերացիաների ներկայացուցիչներին շնորհավորեց համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայաստանի հրաձգության հավաքական թիմի մարզիկ, շարքային Զավեն Իգիթյանը և նշեց, որ մեծ պատասխանատվություն ունեն հայրենիքի առջև ու միշտ բարձր կպահեն զինվորականի և մարզիկի պատիվը: