«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշում է կայացվել փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին:
Վարդան Բիչախչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում:
Ձմեռային դադարին թիմը մոտեցավ 30 միավորով՝ 3-րդ հորիզոնականում՝ զիջելով առաջատար «Արարատ-Արմենիային» 10 միավոր:
Ակումբից հեռանում են նաև նրա օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Վարդան Բիչախչյանին կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:
©2022 Armenian Soccer