Armenian Soccer
Armenian Soccer

Բիչախչյանի խփած գոլը «Ժելինային» օգնել է ընդհատելու միանձնյա առաջատար DAC-ի հաղթարաշավը

Հոկտեմբերի 3-ին Սլովակիայի բարձրագույն խմբի՝սուպերլիգայիառաջանության հերթական՝ 9-րդ տուրում «Ժելինան» , որի մեկնարկային կազմում ընթացիկ  առաջնությունում  հաստատակամորեն  ամրապնդվող  է ՀՀազգային հավաքականի նորեկ `21-ամյա կիսապաշտպան  ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆՆ , իր հարկի տակ հյուրընկալել էր  8 անընդմեջ հաղթանակ տարած  ու 24 միավորով  միանձնյա  մրցաշրային  աղյուսակը գլխավորող  DAC-ին:  Առաջնությունում փոխնեփոխ հաջողությամբ հանդես եկող  «Ժելինային» այս խաղում   հաջողվեց   ոչ  միայն ընդհատել առաջատարի հաղթարշավն,   այլ նաև  4:1 հաշվով ջախջախեց մրցակցին: Ընդ որում այս խաղում բեկումային եղավ  Բիչախչյանի  34-րդ  րոպեին  2:1 հաշվի ժամանակ խփած   գոլը: Սա առաջնությունում մասնակցած 8 –րդ խաղում  Վահանի խփած  6 –րդ գոլն  էր, որը լավագույն արդյունքն  է «Ժելինայում»:  Բիչախչյանն,  ով  նաև  ընթացիկ առաջնության  լավագույն ռմբարկուներից  է,  63 –րդ րոպեին  3:1 հաշվի ժամանակ փոխարինվեց:Այս խաղում  ի վերջո «Ժելինան» 4:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ու 9 խաղում վաստակած 13 միավորով բարձրացավ մրցաշարային   աղյուսակի 3-րդ հորիզոնական: 2-րդ տեղում ընթացող Բրատիսլավայի «Սլովանն» ունի 19 միավոր:

©2020 Armenian Soccer