Լեհաստանի առաջնության 30-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեգիային» և առավելության հասավ 3:1 հաշվով։
«Պոգոնի» կազմում խաղին մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինվեց 67-րդ րոպեին։
Բիչախչյանն իր մասնակցությունն ունեցավ տանտերերի հենց առաջին գոլին։ Նրա իրացրած անկյունային հարվածից հետո «Պոգոնը» հաշվի մեջ առաջ անցավ։
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» վաստակած 62 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Լեգիան» 36 միավորով 10-րդ տեղում է։
©2022 Armenian Soccer