Armenian Soccer
Armenian Soccer

Բիչախչյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Vahan Bichakhchyan

Սլովակիայի Սուպերլիգայի 15-րդ տուրում  Վահան Բիչախչյանի «Ժիլինան» սեփական հարկի տակ ընդունել է «Միկուլաշին»։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտում էր մեկնարկից ու 37-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։

8 րոպե անց 22-ամյա ֆուտբոլիստը նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Մինարիկին գրավել մրցակցի դարպասը։ Ցավոք՝ 2:0 հաշիվը «Ժիլինան» չի կարողացել պահել. մրցակիցը 2-րդ խաղակեսում հավասարեցրել է հաշիվն ու միավոր կորզել:

Vahan Bichakhchyan

 

©2021 Armenian Soccer