Բելառուսի բարձագույն խմբի առաջնությունում շարունակում են վերեքով հանդես գալս հայկական 3թիմերն, որոնք հավակնում են մրցանակային տեղերին ու լրջորեն հետապնդում են մրցաշարային աղյուսակի 1-ին և 2-րդ տեղերում ընթացող երկրի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ-ին և Սոլգորսկի «Շախտյորին»: Հունիսի 28-ին 15-րդ տուրի շրջանակում Ժոդիոնյում «Տորպեդո -ԲելԱԶը» 535հանդիսկանների ներկայությամբ համառ պայքարում 1:0 հաշվով պարտության մատնեց «Վիտեբսկին ու վաստակած միավորներով՝ 26, հավասարվեց «հայկական մյուս երկու թիմերին՝ Գեղամ Ղադիմյանի Գրոդնոյի «Նեմանին» և Հայկ Մուսախանյանի՝ Մինսկի «Էներգետիկ ԲԳՈՒ»-ին: Ժոդինոյի թիմին հաղթանակ պարգևեց 69 –րդ րոպեին 24-ամյա բրազիլացի կիսպաշտպան Գաբրել Ռամոսի գոլը:Դա բրազիլացու ընթացիկ առաջնությունում խփած արդեն 6-րդ գոլն էր: «Տորպեդո –ԲԵլԱԶի» կազմում հանդիպմանը դարձյալ առանց փոխարինման մասնակցեց թիմի ավագ Անդրեյ Խաչատուրյանը: Նա ընթացիկ առաջնությունում մասնակցել է իր թիմի 13 հանդիպման, որոնց ընթացքում խաղադաշտում եղել է 1168 րոպե, ու դարձել է 2 գոլի հեղինակ:
1-ին շրջանի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը 15 խաղից հետո 30 միավորով գլխավորում է ԲԱՏԷ-ն, իսկ 2 –րդտեղում ընթացող Սոլիգորսկի «Շախտյորն» ունի 27 ,իավոր:
3-5-րդ տեղերը 26-կան միավորով կիսում են հայկական 3 թիմերը՝ «Նեմանը», «Տորպեդո- ԲելԱԶն» ու «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ին:
Առաջանության 1-ին շրջանի ավարտից հետո լավագույն ռմբարկուների ցուցակը խթած 9 գոլ գլխավորում է «Էներգետիկ- ԲԳՈւի»- ուզբեկ հարձակվող Յասուրբեկ Յախշիբոևը:ՀՀազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան, «Նեմանում» հանդես եկող Գեղամ Ղադիմյանն էլ իր ակտիվում գրանցած 7 գոլով այս ցուցակում զբաղեցնում է 2 –րդ հորիզոնականը:
Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունը սկսվելու է 16 –րդ տուորի հանդիպումներով, որոնք տեղի են ունենալու հուլիսի 4-ին:
©2020 Armenian Soccer