Armenian Soccer
Armenian Soccer

«Բենֆիկայում» հանդես եկած բրազիլացի ֆուտբոլիստը համալրեց «Ալաշկերտը»

Երևանի  «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի ձախ եզրային Բրիան Սիլվա Գարսիայի հետ:Այդ մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
27-ամյա ֆուտբոլիստը ժամանակին բրազիլական «Ամերիկա» թիմից տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա» և մեկ մրցաշրջան անցկացրել պորտուգալական գրանդ ակումբի երկրորդ թիմի կազմում:
2016-2017 թթ. Բրիանը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ում` պաշտպանելով լեգենդար «Կրուզեյրո» ակումբի գույները:
Արագավազ ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ի մի շարք թիմերում, իսկ նրա վերջին ակումբը Սերիա Բ-ն ներկայացնող CRB-ն էր:

Բրիան Գարսիան միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նաև փետրվարի 27-ին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը:

ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer