Armenian Soccer
Armenian Soccer

Բենիկ Հովհաննիսյանն ու Դենիս Դեդեչկոն լքել են «Նոան»

Ինչպես տեղեկացնում է Երևանի «Նոայի» մամուլի ծառայությունը՝ ակումբից հեռացել են կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը և պաշտպան Դենիս Դեդեչկոն։

«Հրաժեշտ տվեցինք մեր ֆուտբոլիստ Բենիկ Հովհաննիսյանին:

Բենիկ Հովհաննիսյանը «Նոա»-ի կազմավորման օրից եղել է մեզ հետ և իր պրոֆեսիոնալ խաղի շնորհիվ օգնել է թիմի զարգացմանը: Նա «Նոա»-ի կազմում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է՝ 71 խաղ և 3 գոլ:

«Նոա»-ն նաև լքում է Դենիս Դեդեչկոն, ով անձնական խնդիրների պատճառով բացակայում էր: Նա իր փորձառության շնորհիվ օգնել է թիմին հասնել ավելի մեծ բարձունքների: Նա «Նոա»-ի կազմում անցկացրել է 36 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ:

Եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում տղաներին և մաղթում հաջողություններ ապագա թիմերում»,-ասվում է ակումբի հաղորդագրությունում:

 

©2021 Armenian Soccer