Armenian Soccer
Armenian Soccer

Բելառուսի առաջնությունում «հայկական» թիմերից երկուսը շարունակում են երկրի 15-ակի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետապնդումը

Բելառուսի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում ավարտվեցին 10-րդ տուրի հանդիպումները: Ստուգատեսին մասնակցող  «հայկական»  թիմերից մեկը, մրցաշարի հայտնությունը դարձած Մինսկի «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ն  շարունակում է վերելքով  հանդես գալ: Վերջինս   երեկ՝ մայիսի 23-ին  մրցակցի հարկի տակ,  400 հանդիսականների ներկայությամբ  խաղի վերջին վայրկյաններին՝ 90+2-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ  2:1 հաշվով դժվարին ու արժեքավոր հաղթանակ կորզեց Մինսկի «Իսլոչի» նկատմամբ:Սա «հայկական» թիմի տոնած  4 –րդ անընդմեջ հաղթանակն էր ,  ու իր  ակտիվում գրանցած 21 միավորով «Էներգետիկ-ԲԳՈՒն»  պահպանեց իր 2 –րդ տեղը  մրցշարային աղյուսակում, ու հիմա  առաջատարից՝երկրի 15-ակի չեմպիոն Բորիսովոյի ԲԱՏԷ-ից ետ են մնում միայն 1 միավորով: «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի  կազմում այս խաղին  մասնակցեց նաև ՀՀազգային հավաքականի թեկնածու   համարվող , 22-ամյա բարձրահասակ կիսապաշտպան Հայկ Մուսախանյանն, ով իր թիմի մեկնարկային կազմում էր, սակայն 2-–րդ խաղակեսի  հենց սկզբում՝ 46-րդ րոպեին  փոխարինվեց:  Հայկն այս առաջնությունում մասնակցել է   իր թիմի 8 հանդիպման,  ու այդ ընթացքում խաղդաշտում եղել է 531րոպե,և  կոպիտ խաղի համար    2 անգամ արժանացել է կարմիր քարտի ու  դրա պատճառով ստիպված է եղել բաց  թողնել 1-ական հանդիպում:
«Հայկական»  2-րդ  թիմը՝ Ժոդինոյի «Տորպեդո-ԲելաԱԶը»   կորոնավիրուսի պատճառով թիմի ավագ՝ Անդրեյ Խաչատուրյանի ու էլի մի քանի առաջատար  և առնացքային խաղացողների  բացակայության պայմաններում 1:2 հաշվով Գրոդնոյում զիջեց «հայկական» 3 –րդ թիմին՝ «Նեմանին», որի կազմում  վստահ հանդես եկող առաջնության լավագույն լեգիոներն, ու թիմի և առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամի Ղադիմյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ:Նա այժմ  մասնակցած 10 խաղերում 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:  
Նկատենք, որ Խաչատուրյանի թիմը 10 տուրից   հետո վաստակած 18 միավորով 16թիմերի պայքարում զբաղեցնում է՝ 3-րդ, իսկ  իր ակտիվում  11միավոր գրանցած  «Նեմանը»՝ 13-րդ հորիզոնականը:
Հաջորդ ՝11-րդ տուրում Մուսախանյանի՝  «Էներգետիկ –ԲԳՈՒ»-ն  մայիսիս 31-ին իր հարկի տակ լընդւոնի  «Վիտեբսկին» , որը 13միավորով ընթանում է 8-դ տեղում:
Ղադիմյանի  «Նեմանը  մայիսի  29-ին կհյուրընկալվի «Գորդեային», իսկ Խաչատուրյանի  «Տորպեդո –ԲելԱԶն» էլ     նույն օրը սեփական հարկի տակ  ուժերը կչափի  Smolevichy-STI –ի հետ, որը  ընթացիկ առաջնությունում  դեռ հաղթանակ չի տոնել ու վաստակած 4 միավորով  զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը:

©2020 Armenian Soccer