Բելառուսի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 5 –րդ տուորը եզրփակվեց ապրիլի 18-ին Բորիսովոյում կայացած ԲԱՏԵ — «Տորպեդո –Բելազ» հանդիպումով, որին մազադաշտում ակնատես եղան 652 հանդիսկան: Չնայած գործադրած ջանքերին տանտերերի՝ Բելառուսի 15 –ակի չեմոիոն ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստներին չհաջողվեց հաղթել մրցաշարի առաջատարների խմբում գտնվող ժոդինոյի «Տրակտոր-Բելազին»: Վերջինս կազմում հաջողությամբ , արդեն 5 –րդ խաղն անընդմեջ առանց փոխարինամ հանդես է գալիս Բելառուսի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան,32-ամյա Անդրեյ Խաչատուրյանը; Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Այն ավելի ձեռնատու էր ժոդինոյի թիմին, որն էլ 5 տուրից վաստակած 10 միավորով պահպանեց իր տեղը առաջատարների խմբում: Խաչատուրյանի թիմը «Սլուցկի» և «Վիտեբսկի» հետ այժմ բաժանում է 1-3 –րդ տեղերը: Ընթացիկ առաջնությունում անհաջողմեկնակած ԲԱՏԷ-ի ֆուբոլիստները առաջին 2 տուերերում կրած 2 աընդմեջ պարտություններից հետո, 3-4-րդ տուերերում 2 անընդմեջ հաղթանակ էին տոնել, և որոշ չափով շտկել էին իրենց մրցաշային գործերը: Իրենց ակտիվում գրանցած 7 միավորով ԲԱՏԷ-ն 16թիմերի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Հաջորդ ՝6 –րդ տուրում Խաչատուրյանի «Տորպեդո-Բելազը» ապրիլի 26-ին սեփկան հարկի տակ կհյուրընկալի Բրեստի «Ռուխին»,որը վաստակած 7 միավորով ընթանում է 9-րդ տեղում:
©2020 Armenian Soccer