Armenian Soccer
Armenian Soccer

Բելառուսի առաջնության մասնակից «հայկական» թիմերը չեն խնայում անգամ միմյան

Բելառուսի բարձրագույն  խմբի առաջնությունում   հուլսիս 26-ին  կայացան  19-րդ տուոի վերջին 3 հանդիպումները: Ուշագրավ է, որ առաջատարների խմբում գտնվող 3թիմների  մասնակցությամբ ընթացած բոլոր 3 խաղերում   էլ գրացվեցին խոշոր հաշիվներ:  Մրցաշային աղյուսակը գլխավորող երկրի 15-ակի չեմպոին ԲԱՏԷ-ին իր  հարկի տակ 6:0 հաշվով  ջախջախեց առաջնության ետնապահներից մեկին` «Մինսկին», 2-րդ հորիզոնականը  զբաղեցնող  Սոլիգորսկի  «Շախտյորը»  սեփական  հարկի տակ 4 անպատսխան գնդակ անցկացրեց  Smolevichy-STI  -ի դարպասը: Իսկ  վերջին`3 –րդ խաղում  հայկական երկու թիմերը`Մինսկի  «Էներգետիկ- ԲԳՈՒն»   և Ժոդինոյի   «Տորպեդո –ԲելԱԶ»  հանդիպեցին միմյանց:  Տանտերեը `Մինսկի  ուսանող ֆուտբոլիստներ թիմը,  որի  կազմում հանդես է գալիս    ՀՀ ազգային հավաքականի թեկնածու,    22-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը, 31-րդ րոպեին բաց արեցին խաղի հաշիվը:Բայց մինչև ընդմիջում Ժոդինոյի ավտոգործների թիմը ,որի ավագն է Բելառուսի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ  Խաչատուրյանը,  չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: Բայց 42-րդ րոպեին  Բելառուսի երիտասարդական ընտրանու նախկին կիսապաշտպան Կիրիլ  Պրեմուդրով 42-րդ րոպեին նախ հավասարեցրեց հաշիվը, ապա 48-րդրոպեին 11 մետրանոցի  դիպուկ իրացումով առաջ մղեց իր թիմին:  Խաղում շրջադարձային եղավ  կոպիտ խաղի համար 47-րդ րոպեին    Ժոդինոյի թիմի 23-ամյա պաշտպան Եվգենի Յուդցիչի  հեռացումը դաշտում: Դա հնրավորություն տվեցհյուրերեին ևս 2 գոլ խփելու ու 4:1 հաշվով համոզիչ հաղթնակ տոնել:Սա «Էներգետիկ ԲԳՈՒի» արդեն  3 –րդ անընդմեջ պարտություն էր,  իսկ Ժոդինոյի թիմի համար 3 անհաջող խաղից հետո տարած առաջին հաղթանակն էր: Խաչատուրյանը առանց փոխարնման մասնակցեց ողջ    հանդիպմանն,  իսկ ահա Մուսախանյանը 51 –րդ րոպեին  1:2 հաշվի ժամանակ փոխարինվեց:
19 տուրից հետո  37-ական միավորով 1-2-րդտեղերն են կիսում ԲԱՏԷ-ն ու  Շախտյորդը», իսկ նրանցից 3 միավորով ետ  մնացող Ղադիմյանի թիմը՝ «Նեմանը» ընթանում է 3 –րդ տեղում: Խաչատուրյանի «Տորպեդո –ԲելԱԶը»  30 միավորով 4-5-րդ տեղերը բաժանում է Մինսկի «Դինամոյի»  հետ, իսկ Մուսախնյանի թիմը 29 միավորով  զբաղեցնում է 6 –րդ հորիզոնականը:
Հերթական`20 –րդ տուրում  օգտոստոսի 2-ին Խաչատուրյանի թիմը Ժոդիոնյում կհյուրընկալի ԲԱՏԷ-ին, իսկ Էներգետիկ –ԲԳՈՒ-ն էլ  նույն օրը  արտգնա խաղում կմրցի «Գորոդեայի»  հետ, որն իր ակտիվում գրանցած 19 միավորով հանգրվանել է 13 –րդ տեղում:

©2020 Armenian Soccer