Սլովակիայի առաջնության 30-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունեց Տրնավայի «Սպարտակին» և հաղթեց նվազագույն` 1:0 հաշվով։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 88-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Սլովանն» ունի 70 միավոր։
Նշենք, որ երկու տուր առաջ «Սլովանն» արդեն ճանաչվել էր Սլովակիանի չեմպիոն։
©2022 Armenian Soccer