Սլովակիայի առաջնության 3-րդ տուրում «Սլովանը» տանն ընդունեց «Միխայլովցեին» և հաղթեց 4:2 հաշվով։
Տանտերերն առաջին կեսից հետո պարտվում էին 0։2 հաշվով, սակայն հետո կարողացան քամբեք կատարել և վաստակել երեք միավոր։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը փոխարինման մտավ 60-րդ րոպեին և դարձավ գոլի հեղինակ։
«Սլովանի» կազմում աչքի ընկան նաև Գրինը և Ագբոն։ Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ։
«Սլովանը» 3-րդ տուրից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
©2022 Armenian Soccer