Ինչպես արդեն հայտնել էին Ղազախստանի 1-ին խմբի 2 –րդ ենթախմբում 7 թիմների մասնակցությամբ ընթացած ստուգատեսի ավարտից դեռ 2 տուր առաջ 8 հաղթնակ, ու 2 ոչ-ոքի խաղaցած հայաստանցի մասնագետ ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ղեկավարությամբ ելույթ ունեցած «Ատիրաուն» 10 խաղում վաստակած 26 միավորով անհասնելի դառնալով մրցակիցների համար արժանացել էր բարձրագուն խմբի ուղեգիրն: Նկատենք, որ այս ակումբի մարզական շտաբում էր նաև ՀՀ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանն, իսկ խաղացողների թվում էր ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող , կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Հոտեմբերի 28-ին նախավերջին `11 –րդ տուրում Ոսկանյանի թիմը ոչ-ոքի`1:1 խաղաց այն ժամանակ 2 –րդ հորիզոնականում ընթացած FK SDYuShOR 8-ի հետ: Հոկտմբերի 31-ին կայացան 1-ին խմբի առաջնության եզրափակիչ`12 –րդ տուրի հանդիպումները: Բարձրագույն խմբի ուղեգիրն ապահոված Ատիրաուն» ուժերը չափեց մեկ այլ հայազգի մասնագետի`48-ամյա Արթուր Ավագյանցի ղեկավարությամբ ելույթ ունեցող Ուրալսկի «Ակժայիկի» հետ ու տանուլ տվեց 2:3 հաշվով: Այս ենթախմբի անփոփիչ աղյուսակում 1 –ին հորիզոնականը զբաղեցրեց «Ատիրաուն», իսկ հայկական» 2 –րդ թիմը`Ակժայիկն» էլ 24 միավորով հանգրվանեց աղյուսակի 2 –րդ տեղում:
©2020 Armenian Soccer